Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Սիրիայում հրթիռակոծության հետևանքով հայ երեխա է զոհվել

Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին  հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:

Ինչպես հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ մայիսի 12-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե գյուղի ուղղությամբ:

Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Հարութ-Սեմերճյանն է:

Մայիսի 13-ին զինյալները դարձյալ հրթիռակոծել են գյուղը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:

website by Sargssyan