Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովոկացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Միանշանակ դեմ եմ բռնությանը, իմ սրտով չէր: Այս մասին այսօր «Ազատության» լրագրողի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով, այն հարցին, թե ինչ գնահատական կտա երեկ Քոչարյանի աջակիցների գործողություններից հետո բերման ենթարկված հինգ քաղաքացիների միջադեպին:

Դիտարկմանը, թե նա տեղյա՞կ է, որ երեկ Վարդգես Գասպարիի  պաստառն էին գողացել և շշով հարվածել էին դեմքին, Քոչարյանն ասաց. «Ինչ անեմ, շատ եմ ցավում, միանշանակ դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովոկացիային եմ դեմ: Եթե մարդը գալիս է մի վայր, որտեղ հարգում, սիրում են նախագահին, իսկ ինքը վիրավորող պաստառներ է բարձրացնում, դրա մասին ինչի՞ չեք հարցնում»:

Հարցին, թե ինչ կասի Քոչարյանին դեմ ակտիվիստների մասին, Լևոն Քոչարյանն ասաց. «Իրենց կարծիքն է, ինչ ուզում են թող անեն»: 

website by Sargssyan