Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նախնական դատական նիստը (ուղիղ, ֆոտո)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։

Այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։ Երեկ՝ մայիսի 13–ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ։

Նշենք, որ դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին եւ նրա կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու,  ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը  մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գեւորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

website by Sargssyan