Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

«Նոր Հայաստանի» նոր ներդրումները

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր ու հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը հեղափոխությունից հետո որոշել է նոր, մեծածավալ ներդրումներ իրականացնել: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, առաջիկայում ձեռք կբերվեն մսամթերքի արտադրության նոր հոսքագծեր: Այդ նպատակով ընկերության ղեկավարն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ներդրումային քաղաքականության շրջանակներում հիմնելու են նաև կաթնամթերքի նոր, հսկայածավալ արտադրություն, որի համար ևս շոշափելի ներդրումներ կկատարվեն:

Ի դեպ, «Բարի Սամարացի» ընկերությունն առաջիններից մեկն էր, որ 2018 թ. ապրիլին ամբողջ աշխատակազմով, ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանի գլխավորությամբ, միացավ համահայկական գործադուլին՝ կոչ անելով բոլորին միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

website by Sargssyan