Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վիճաբանություն, կրակոցներ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի մոտ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են Opel-ի վարորդի ինքնությունըմ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

website by Sargssyan