Փոխարժեք՝
480.3
$
536
7.45

Յուրօրինակ բնակարանային գողություն Սեւանում. քանդել է ննջասենյակի պատը ու մտել կողքի բնակարան

Ոստիկանության Սեւանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 11-ին, ժամը 12.20-ին, Սեւան քաղաքի Նաիրյան փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Էդմոն Հ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2017թ. աշնանը ննջասենյակի պատը քանդելու միջոցով մուտք է գործել Սեւան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն եւ գողացել թուջե 5 խողովակ, ննջասենյակի ու հյուրասենյակի շուրջ 25 մխ մանրահատակ, նաեւ 2018թ. ընթացքում նույն եղանակով մուտք է գործել նշված տուն եւ գողացել մոտ 30 մ հոսանքի պղնձալար, իսկ գարնանը գողացել է փայտյա պատուհանը՝ շրջանակով, եւ փայտյա պատուհանի 4 շրջանակ:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan