ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում առգրավվել է շուրջ 2 605 տոննա թմրանյութ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիստան եւ Բելուջիստան նահանգի ոստիկանապետն ասել է, որ շաբաթ երեկոյան կոնֆլիկտի արդյունքում հայտնաբերվել է 2 տոննա եւ 605 կգ թմրանյութ Իրանի հարավ-արեւելքում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Հետախուզական գործողություններից հետո ոստիկանությունը ճանապարհին կանգնեցրել է խոշոր չափով թմրանյութեր տեղափոխող մեքենան եւ հայտնաբերել 2.6 տոննա թմրանյութ»,-նշել է Մոհամեդ Հանբարին:

Հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանները առգրավել են 400գ հաշիշ, 2 տոննա օփիոն, 32 կգ մորֆին, 200 գ հերոին եւ նաեւ 2 միավոր հրազեն ու զգալի չափով զինամթերք:

«Իրանը գտնվում է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի առաջնագծում: Շնորհիվ իրանյան ոստիկանության ջանքերի՝ ամեն օր կանխվում է եւ առգրավվում օփիոնի համաշխարհային շրջանառության ավելի քան 80 տոկոսը, ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը»,-նշում է գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular