ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում ավելի քան 30 կալանավորներ փախել են բանտից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Առնվազն 34 կալանավորներ ապստամբելուց հետո փախել են ինդոնեզական Սիակ Սրի Ինդրապուրա քաղաքի բանտից, որը գտնվում է Սումատրա կղզու վրա՝ հայտնում է Antara-ն։

 Գործակալության տվյալներով, անկարգությունները բռնկվել են երբ ոստիկանությունը կալանավորներից մեկին բռնել է բանտում թմրամիջոցներ օգտագործելիս։ Ի պատասխան, կալանավորները հրդեհել են բանտի շենքը եւ սկսել են քարեր նետել անվտանգության ծառայողների ուղղությամբ, 34 կալանավորների հաջողվել է փախչել։

 Հրշեջները մարել են կրակը եւ սկսել կալանավորների տարհանումը։

 «Մեր տվյալներով, 495 կալանավորներ դեռեւս բանտում են, մենք տարհանել ենք 119 մարդ»,- ասել է ոստիկանության պետ Ահմադ Դավիթը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակում է փախածների որոնումները։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular