ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս կինը փորձել է լեհ-բելառուսական սահմանով ավելի քան 100 կգ էքստազի տեղափոխել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրեստի մաքսավորները ՌԴ 38-ամյա քաղաքացու ավտոմեքենայի մեջ ավելի քան 100 կգ էքստազի են հայտնաբերել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Բելառուսի պետական մաքսային կոմիտեն։

«Բրեստի մաքսավորները թմրամիջոցի եւ հոգեմետ նյութերի մեծ խմբաքանակ են հայտնաբերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ավտոմեքենայի մեջ։ Նա փորձել է դրանք Լեհաստանից Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխել»,-հայտնել են պետական մաքսային կոմիտեում։

«Ռուս կինն անցել է կամիր միջանցքով՝ զեկուցելով էլեկտրական մոտոցիկլի եւ հատակի օդորակիչի մասին։ Սակայն ավտոմեքենան զննելիս թաքստոցում թմրանյութ է հայտնաբերվել»,-նշել են կոմիտեից:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 կգ կշռով 100 պոլիմերային փաթեթ է հայտնաբերվել, որում բեժ գույնի բյուրեղյա նյութ է հայտնաբերվել, եւ 3 պոլիմերային բրիկետ՝ դարչնագույն գույնի մոտ 550 գրամ կշռով սեղմված նյութով։

Քիմիական փորձաքննության արդյունքով՝ առգրավված նյութերն իրենցից ներկայացնում են վտանգավոր հաշիշ եւ առանձնապես վտանգավոր էկստազի նյութեր։

 «Հոգետրոպ նյութերի ամենամեծ խմբաքանակն է, որն առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում»,-հավելել է կոմիտեն։ 

ՌԴ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը ձերբակալվել է եւ տեղափոխվել քննչական մեկուսարան։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular