Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12 տղան մահացել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրել են նշված ԲԿ–ից։

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել էին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։ 

website by Sargssyan