ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՀՊԿ ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ վարչակազմը չի համարձակվի պատերազմ սկսել Իրանի դեմ, չնայած Պարսից ծոցում վերջերս հայտնված ավիակրին եւ ռմբակոծիչներին։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) քաղաքական ղեկավար, բրիգադի գեներալ Յադոլա Ջավանին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ ամերիկացիները կարծում են, թե կարող են վախեցնել իրանական ազգին եւ ստիպել երկրի ղեկավարությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ռազմական հռետորաբանությունը համադրելով պատժամիջոցներով եւ տնտեսական ճնշմամբ։ «Բայց իրանական ազգը լավ գիտի սցենարներն ու ԱՄՆ-ը անհուսալի է համարում»,- նշել է նա։ Ջավանին կարծում է, որ Թրամփի թիմը համոզված էր, որ Իրանը կշփոթվի եւ կփորձի պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, բայց իրականում դա տեղի չունեցավ, եւ ամերիկացիները եկան այն եզրակացության, որ պետք է ինչ-որ բան անեն։

Նշենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ, որոնք վերաբերել են մետալուրգիական ճյուղին։ Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելք է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ որպես «նախազգուշացում» Թեհրանին։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանն իբր հարձակում էր պատրաստում տարածաշրջանում ամերիկյան զինվորականների դեմ։

Նշենք, որ նախօրեին Թրամփը բացառել է ռազմական առճակատումն Իրանի հետ։ Բայց Իրանի առաջնորդներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել նոր համաձայնագիր։

Մայիսի 8-ին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի միջուկային համաձայնագրի իր որոշ պարտավորությունների կատարումը։ Իրանն այլեւս չի հետեւի սահմանափակումներին, որոնք համաձայնագրի համապատասխան նախատեսված են հարստացված ուրանի եւ ծանր ջրի ստացման համար։ Համաձայնագրի մյուս կողմերին տրվել է 60 օր ԳՀՀԾ շրջանակում իրենց պարտավորությունները կատարելու համար, որոնք հատկապես կապված են բանկային եւ նավթային հատվածների հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular