ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Սիրիայի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է եւս մեկ տարով երկարացնել միակողմանի պատժամիջոցների ռեժիմը Սիրիայի հանդեպ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, որն ուղարկվել է Կոնգրեսի ղեկավարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոպիտ ուժի կիրառումը եւ մարդու իրավունքների խախտումներն ու կոչ է անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, հետեւել հրադադարի ռեժիմին»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։

Խոսքը սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է, որոնք հետեւողականորեն մտցրել է Վաշինգտոնը 2004-2012 թվականներին։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են որոշ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակմանը, արգելք է դրվում Սիրիա ամերիկյան որոշ կարգի ապրանքների եւ ծառայությունների արտահանման վրա։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ «ԱՄՆ-ը ուշադրություն կդարձնի Սիրիայի կառավարության կազմի փոփոխությանը, նրա քաղաքականությանն ու գործողություններին», եւ կմտածի՝ արդյո՞ք արժե ապագայում պահպանել միակողմանի պատժամիոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular