Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնը լինի քաղաքական, կունենանք նոր Սերժ Սարգսյանի էֆեկտ. այն ժամանակ դա հաշվի չէիք առել. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե որեւէ մեկը մտածում է, թե նախարարը պակաս ենթակա է վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը, ինքը սխալվում է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռանալով դիտարկմանը, որ ինքը մեկ տարի առաջ խոստացել էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ:

Հարցին, թե ինչո՞ւ էր այն ժամանակ նպատակահարմար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ, իսկ հիմա ոչ, ինչու է վարչապետը դեմ իր լիազորությունների կրճատմանը, Փաշինյանը պատասխանեց. «Հետո ասում են քննադատություն չեք սլում: Այս դեպքում առաջացել է մտահոգություն, որ եթե ԱԱԾ տնօրենին պաշտոնը լինի քաղաքական, քաղաքական կարգավիճակ ունենա, այսինքն հնարավոր լինի այդ պաշտոնում նշանակել քաղաքական գործիչ, մենք կունենանք նոր Սերժ Սարգսյանի էֆեկտ: Այդ էֆեկտը ո՞րն է. երբ մարդը ոչ թե պրոֆեսիոնալ զինվորական է, այլ քաղաքական գործիչ է, որն ունի քաղաքական նպատակներ: Իսկ երբ ունի քաղաքական նպատակներ, ԱԱԾ-ի նաեւ ոստիկանության, որովհետեւ Սերժ Սարգսյանը եղել է նաեւ ոստիկանության ղեկավար, այդ լծակներն օգտագործում է սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար: Քաղաքական դաշտում կան դիրքորոշումներ, որ մենք չենք ուզում, որ քաղաքական գործիչը, մեր մրցակիցներից որեւէ մեկը լինի քաղաքական գործիչ, միաժամանակ ԱԱԾ տնօրեն: Սա շատ պարզ փաստարկ է»:

Նա նկատեց, որ այսօրվա օրենսդրությամբ ԱԱԾ տնօրենը չի կարող զբաղվել քաղաքականությամբ. «Հիմա ուզո՞ւմ եք սա փոխել, թե ոչ: Այսպիսի փաստարկ է ի հայտ եկել: Օրինակ, ես ասել եմ, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է լուծարվեն, բայց նաեւ ասել եմ, որ եթե քննարկման փուլում ի հայտ է գալիս փաստարկ, որը մենք նախորդ փուլում հաշվի չէինք առել, մենք դա պետք է հաշվի առնենք ու քննարկենք:

Ընտրությունը հետեւյալն է. կամ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ղեկավարում են ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնց առաջ դնում ենք նախապայման, որ քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, կամ դա դարձնում ենք քաղաքական պաշտոն եւ նշանակում քաղաքական գործիչ: Հիմա մարդիկ ասում են՝ եղբայր, մենք այդ պատմությունը մի անգամ տեսել ենք: Հիմա ինձ ասում են՝ լավ, ասել, ասել ես, բայց այս փաստարկը չեք լսո՞ւմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ես ընդհանրապես պրոբլեմ չունեմ, ուզում եք, ԱԱԾ-ն դարձնենք նախարարություն, դարձնենք քաղաքապետարան, ես խնդիր չունեմ»:

Նա ընդգծեց, որ եթե խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն վերահսկվի խորհրդարանի կողմից, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկվարը հայտարարել է, որ եկեք անենք սահմանադրական փոփոխություններ եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ներկա լինեն եւ հարցերին պատասխանեն ԱԱԾ տնօրենը, ՊԵԿ նախագահը, ոստիկանապետը, ով ուզում եք:

Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված