ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ցանկանում եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին». Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա ցանկանում է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular