Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Սեուլը հայտարարել է, որ Թրամփը սատարում է Հյուսիսային Կորեային հումանիտար օգնություն տրամադրելու ծրագիրը

Սեուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է երկրի ծրագիրը Հյուսիսային Կորեային սննդամթերքի տեսքով հումանիտար օգնություն տրամադրելու մասին, հաղորդում է Yonhap-ը:

Համաձայն աղբյուրի՝ Թրամփն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինն անցկացրել են 35-րոպեանոց հեռախոսազրույց, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ Փհենյանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիները:

Ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք նա թուլացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցները, Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Մուն Չժեինի հետ «որոշակի հումանիտար հարցեր» եւ Հարավային Կորեայի՝ Հյուսիսային Կորեային սննդամթերքի հարցում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:

Անցած շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ հյուսիսկորեացիների շուրջ կեսը տառապում է սննդամթերքի պակասի հետեւանքով, եւ ակնկալվում է, որ աղքատիկ պաշտոնական սննդակարգերը ավելի կկրճատվեն, քանի որ երաշտը, շոգն ու ջրհեղեղները նպաստել են բերքի վատթարացմանը տասնամյակների ընթացքում:

website by Sargssyan