Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպորտի նախարարը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպեց լրագրողների հետ:

Նախարարը խոսեց կատարված աշխատանքների, ծրագրերի ու սպասվող իրադարձությունների մասին: Նա հայտնեց, որ այս տարի Հայաստանում անցկացվելու է սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնություն, ինչպես նաեւ օգոստոսին տեղի կունենա խճուղային հեծանվավազքի «Տուր դը Արմենիա» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 100-ից ավելի հեծանվորդներ:

Գաբրիել Ղազարյանի խոսքով, հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը կվերանորոգվի, ինչպես նաեւ կկառուցվի նոր մարզադպրոց:

«Արթուր Ալեքսանյանի մարզադպորցի վերաբերյալ բանակցել ենք Քաղաքաշինության կոմիտեի հետ: Նախահաշվարկային բոլոր աշխատանքները կատարված են: Կկառուցվի նոր մարզադպրոց, իսկ հինը կվերանորոգվի: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբնամասում: Նոր մարզադպրոց կառուցելու համար կպահանջվի մոտ 480 միլիոն: Տարածքն արդեն հաստատված է քաղաքապետարանի կողմից»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Խոսելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման կասեցման վերաբերյալ՝ նախարարը նշեց, որ բռնցքամարտի ֆեդերացիային այժմ ֆինանսավորում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«Սա դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցվել է այն բանի հիման վրա, որ Օլիմպիական կոմիտեն կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը: Հրամանում նշված է, որ պետական աջակցություն ստացած ազգային ֆեդերացիան պարտավոր է անդամակցել Օլիմպիական կոմիտեին: Մենք շարժվում ենք օրենքով: Եթե մենք այսօր տրամադրենք այդ գումարը, կստացվի, որ խախտում ենք օրենքը: Պարոն Գեւորգյանի հայտարարությանն այն մասին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվում է, իրականությանը չի համապատասխանում: Դատական գործընթացի վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին: Նախարարության կողմից ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցված է:

ՀԱՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել այդ գումարը տրամադրել բռնցքամարտին: Դեռ չեմ կարող ասել, թե նախարարության կողմից խնայված գումարներն ինչ նպատակների են ծառայելու»,- նշեց Ղազարյանը:

Նախարարը խոսեց նաեւ Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ ստեղծված կոնֆլիկտի մասին: Ավելի վաղ հայ գրոսմայստերները բաց նամակով դիմել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծում տալ այդ խնդրին:

«Նրա տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններին: Պետք չէ մոռանալ, որ մեր փորձառու մասնագետներն ունեն գիտելինքեր եւ փորձ, ինչը պետք է օգտագործել: Մենք պարտավոր ենք օգտագործել նրանց ներուժը: Օրինակ՝ նա կարող են լինել խորհդի նախագահ կամ զբաղեցնել այլ պաշտոն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան
Ամենադիտված