Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Հայ պատգամավորները դիտարկել են գրագողության դեմ պայքարի մասին օրինագիծը

Առաջարկվում է հետազոտական, գիտական, կրթական եւ այլ աշխատանքներ ուսանողների, դպրոցականների եւ այլ անձնաց համար գրելու ծառայությունների գովազդի արգելք մտցնել։ Այս մասին մայիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ «Գովազդի մասին» օրենքում եւ Վարչական օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փաթեթի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ գովազդի տարբեր միջոցների օգնությամբ ատենախոսական, դիպլոմային եւ այլ գիտական աշխատանքները դառնում են վաստակի աղբյուր նրանց համար, ովքեր պատրաստ են որոշակի գումարով կատարել եւ պատրաստել այդ աշխատանքները, ինչն, իր հերթին, նվազեցնում է ուսանողների եւ աշխատանքի շուկայում պոտենցիալ աշխատակիցների հանդեպ վստահությունը։ Այս ամենը, խորհրդարանականի կարծիքով, վնասում է ինչպես ուսանողներին, այնպես էլ կրթության համակարգին ընդհանրապես, քանի որ կեղծում է ուսանողի ստացած կրթության իրական արդյունքները։

Այնուամենայնիվ, ինչպես կարծում է Հովհաննիսյանը, հարցի վերջնական լուծումը համալսարանների գործունեության շրջանակում է, որոնք պետք է ներդնեն համապատասխան համակարգ։

Նշենք, որ նման աշխատանքների թվում կներառվեն ինչպես էսսեները, այնպես էլ ռեֆերատները, կուրսային աշխատանքները, դիպլոմային աշխատանքները եւ այլն։

website by Sargssyan