Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցության եւ զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ եւ ոգու ամրություն:

Խնդրում եմ այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:

website by Sargssyan