ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանգկոկում կայացել է Ռամա Х-ի թագադրման առիթով թագավորական քայլերթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիրակի Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամա Х) թագարդման կապակցությամբ տեղի է ունեցել թագավորական քայլերթ Բանգկոկի պատմական կենտրոնում, միջոցառման վայրից հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եռօրյա թագադրման երկրորդ օրը սկսվել էր Մեծ թագավորական պալատում մոնոգրամի հանձնմամբ եւ Ռամա X-ին թագավորական տիտղոսի շնորհմամբ: Բացի այդ, տեղի է ունեցել թագավորական ընտանիքի անդամներին տիտղոսների եւ կոչումների շնորհման արարողությունը: Օրվա երկրորդ կեսին մեկնարկել է 3-5 ժամ տեւողությամբ քայլերթը, որի ժամանակ թագավորը ողջունում է ներկաներին եւ կանգառ է անում մի քանի տաճարների մոտ Բուդդային եւ մահացած թագավորների ու թագուհիների մասունքներին հարգանքի տուրք մատուցելու համար:

Դեղին շապիկներով հազարավոր մարդիկ տեղակայվել են 7-կիլոմետրանոց թագավորական երթի ճանապարհին նոր թագավորին տեսնելու եւ նրան հարգանքի տուրք մատուցելու համար: Չնայած 40 աստիճան տապին՝ որոշ մարդիկ զբաղեցրել էին իրենց տեղերը քայլերթից մի քանի օր առաջ: Մայրաքաղաքի բնակիչներից եւ հյուրերից շատերը եկել էին այդտեղ առաջին անգամ տեսնելու Ռամա X-ին: Ոստիկանության գնահատմամբ՝ երկու օրվա ընթացքում շուրջ 200 հազար մարդ ներկա կգտնվի շքերթին:

«Այս տարի շատ շոգ է, այսօրվա ընթացքում միայն մեր բժշկական տեղամաս է դիմել շուրջ 20 մարդ, որոնք չափից ավելի են տաքացել արեւից,-նշել է բժիշկներից մեկը:-Անգամ մեր բժիշկն է հայտնվել այստեղ հիվանդի կարգավիճակում»:

Մեծ թագավորական պալատի տարածքում տասնյակ փողոցներ են փակվել: Ուժգին շոգի պատճառով իշխանությունները պատրաստվում են առնվազն 150 մարդու ապահովել գլխարկներով անվտանգության ստուգումն անցնելիս: Գործում է անվճար դաշտային խոհանոց, բաժանվում է խմելու ջուր:

Ռամա X-ը գահ է բարձրացել 2016 թվականի դեկտեմբերի 1-ին՝ իր հոր՝ 70 տարի իշխած թագավոր Պումիպոն Ադուլյադետայի (Ռամա IX) մահից 50 օր անց: Մայիսի 4-ին Մահա Վաչիրալոնգկորնը թագադրվել է: Թագադրման արարողությունը կտեւի մինչեւ մայիսի 6-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular