ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 7 զինծառայող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Յոթ զինծառայող է զոհվել շաբաթ Կարակասի մոտակայքում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է  The Guardian-ը՝ հղում անելով Վենեսուելայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Ուղղաթիռն ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Կարակասից Կոհեդես նահանգ: Նախարարությունում հայտնել են, որ իշխանությունները հետաքննում են կործանման պատճառները:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորին ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ:

«Ես խորապես ցավում եմ այդ դեպքի կապակցությամբ եւ անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընկերներին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular