ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միգրանտ» օպերացիա. Կիեւի մոտ կալանվել է ռուսաստանցի «օրենքով գող»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային ոստիկանության գլխավոր վարչության Կիեւի մարզի ռազմավարական հետաքննությունների վարչության աշխատակիցները «Միգրանտ» ոստիկանական գործողության շրջանակում կալանել են Ռուսաստանի Դաշնության 48-ամյա քաղաքացու, տեղեկացնում է «Ֆակտի»-ն՝ հղում կատարելով իրավապահների հաղորդագրությանը ֆեյսբուքյան էջում։

«Իրավապահները պարզել են, որ այդ քաղաքացին «օրենքով գող» է եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ ձերբակալման եւ նրան Իսպանիայի Թագավորությանն արտահանձնելու նպատակով, այնպիսի հանցագործությունների պատճառով, որոնք նախատեսված են Իսպանիայի թագավորության Քրեական օրենսգրքի 515 եւ 517 (Ապօրինի հանցավոր միավորում), 301 եւ 302 (փողերի լվացում), 392 եւ 390 (առեւտրային պաշտոնական փաստաթղթի կեղծում), 305 (պետական գանձարանի դեմ) հոդվածներով»,- ասված է հաղորդագրությունում։

Կալանման համար հիմք են հանդիսացել ձերբակալման միջազգային եւ կալանման եվրոպական որոշումները։

Ճշտվում է, որ այժմ հետախուզվողը հասցվել է ոստիկանության Բորիսպոլի բաժին, որտեղ կազմվել է 72 ժամով նրան կալանելու արձանագրություն քրեական հանցագործություն կատարելու կասկածի հիման վրա, այնուհետեւ նա կպահվի մեկուսարանում՝ մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ֆակտի»-ն, Իսպանիայի հակակոռուպցիոն դատախազությունն ապրիլին ռուսական կողմին պաշտոնական հարցապնդում էր ներկայացրել Տարիել Օնիանիին արտահանձնելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ Օնիանին հայտնի քրեական դեմք է, «օրենքով գող»՝ «Տարո» մականունով։ Տարիել Օնիանիին կասկածում են Իսպանիայի տարածքում հանցավոր խմբի կազմում ապօրինի ստացած կապիտալների լվացման մեջ։ Նա արդեն կալանված եղել է Ռուսաստանում Ինտերպոլի պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular