Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը վեկտորը փոխում է. Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Տրիպոլիիում բազավորված Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի նախագահ Հալեդ ալ Միշրիին:

Էրդողանի եւ ալ Միշրիի հանդիպումը, որն աջակցում է Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ), տեղի է ունեցել Ստամբուլում Բեյլերբեյի պալատում:

Հիշեցնենք, որ ներկայումս Լիբիայում գործում է երկու կառավարություն՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Տրիպոլիում Սարաջի ԱՀԿ-ն եւ Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդարանի հետ համատեղ եւ վայելում է ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի աջակցությունը: Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Սարաջն, իր հերթին, իրեն ենթակա բոլոր զինվորական ստորաբաժանումներին հրամայել էր պաշտպանությանը պատրաստ լինել:

Մերձավորարեւելյան տարածաշրջանում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կրքերի շիկացումն արտացոլվում է նաեւ Լիբիայում: Այսպես՝ Սաուդյան Արաբիան աջակցում է ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարին, մինչդեռ Թուրքիան օգնում է Ֆաիզ Սարաջի ԱՀԿ-ին:

Այս հարցում հետ չի մնում նաեւ Թուրքիայի ռազմավարական գործընկեր եւ «կրտսեր եղբայր» Ադրբեջանը, որը Թուրքիային հաշվի չառնելով՝ ոչ հրապարակայնորեն կողմնորոշվում է դեպի Սաուդյան Արաբիա, որի հետ նավթային ոլորտում խորը տնտեսական հարաբերություններ ունի: Իսկ այս կողմնորոշումն իրականացվում է «մշակութային կենտրոնների», դիվանագիտական առաքելությունների եւ ընկերությունների միջոցով, որոնք գործում են տուրիստական ֆիրմաների քողի ներքո, ինչի մասին է վկայում արաբական երկրներից մարդկանց հոսքը: Ճիշտ է, վերջին շրջանում, ըստ մամուլի հրապարակումների, ներհոսքի փոխարեն, իբր, տեղի է ունենում հյուրերի զգալի արտահոսք՝ հավանաբար, ինչ-որ բան արաբների սրտով չի եղել: Այդուհանդերձ, դա խնդիրը չի նվազեցնում:

1993-1997 թվականներին Սաուդյան Արաբիան օգնություն է ցուցաբերել Ադրբեջանում ավելի քան 220 մզկիթների շինարարությունում, ինչպես նաեւ կառուցել է սկանդալային Աբու Բաքր մզկիթը՝ շռայլորեն ֆինանսավորելով սալաֆիների ծայրահեղ արմատական տրամադրված հոսանքին։ Բացի այդ, նախանցած տարի հանրության սեփականությունն են դարձել բուլղար լրագրողուհի Դիլյանա Գայթանջիեւայի հրապարակումները Սաուդյան Արաբիա զենք տեղափոխելու գործում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերության ինքնաթիռների մասնակցության մասին՝ Խալիֆա Հաֆթարի զորքերին զենք մատակարարելու համար, հակառակ Թուրքիայի շահերի, որն աջակցում է Ֆայեզ Սարաջի կառավարությանը։ Ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթերի քողի ներքո, որոնք ազատված են ստուգումներից եւ հարկերից, իրականացրել է ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի սպառազինության եւ ռազմատեխնիկայի փոխադրում։ Մոտ երեք տարվա ընթացքում, ըստ աղբյուրների հայտարարությունների, կատարվել են մի քանի հարյուր չվերթներ, որոնք Մերձավոր Արեւելք են հասցրել հարյուր միլիարդավոր դոլարների տոննաներով սպառազինություն։

Եվ հիմա էլ Silk Way Airlines սաուդցիների միջոցով իրականացնում է զենքի մատակարարում Լիբիային՝ մարդասիրական օգնության անվան տակ՝ փորձելով իր տեղն ստանալ զենքի վաճառքի շուկայում՝ ունենալով ՍՌՏ արտադրության համապատասխան հնարավորություններ. Ադրբեջանի ռազմական արտադրանքի տեսականին ավելի քան 150 տեսակ տարբեր սպառազինություններ, զինամթերք ունի եւ կարող է որոշ տեսակների գծով մրցակցություն ներկայացնել թուրքական եւ իսրայելական ռազմական կոնցեռնների համանման արտադրանքներին։

Մի շարք քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ Սաուդյան Արաբիան, իր հերթին, շահագրգռված է Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմամբ՝ Իսրայելին եւ Իրանին դիմակայության համատեքստում, ինչից հմտորեն օգտվում է Ադրբեջանը՝ ավելին պոկելու տենչով։ Իսկ Սաուդյան Արաբիայի ակտիվ քաղաքականությունը՝ ուղղված ոչ միայն դեպի տնտեսական հուն, այլ նաեւ «շիական Իրանի ծավալապաշտությանը դիմակայելուն»՝ փոքր-ինչ ներառելով Ադրբեջանը, հակասում է Թուրքիայի շահերին, որն Ադրբեջանը ավանդաբար համարում է իր ազդեցության ոլորտ։

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին
Ամենադիտված