Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». «Լուսամուտը դրիմ...». Կառավարությունը տեղապտույտի մեջ է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։

Անցած մեկ տարվա ընթացքում, հայտարարություններից բացի, այդպես էլ որեւէ ոլորտում առարկայական բարեփոխումներ չիրականացվեցին։ Կառավարությունը շատ երկար է մտածում` մինչեւ որոշում կայացնելը։

Ամիսներ պահանջվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ի մի բերել կառավարման համակարգի կառուցվածքը։ Չնայած այդպես էլ դրա հիմքում որեւէ տրամաբանական հիմնավորում չհաջողվեց դնել։

Դեռեւս կառավարման համակարգի բարեփոխումները չսկսած` կառավարությունը, թեկուզ ժամանակավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռնել էր այս ամենը։ Խոսքն օպտիմալացման մասին է: Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետեւանքներից`այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժարվել կտրուկ քայլերի գնալուց։ Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ։

Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել` զգուշանալով հնարավոր դժգոհություններից։

Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին, որոնք հիմնականում կտրված են իրականությունից եւ չունեն բավարար հիմնավորումներ։ Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիքաձեւ աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում։ Այսօր արդեն քչերն են սպասում Հայաստանի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը։ Նույնիսկ վարչապետն է դադարել խոսել այդ մասին։

Զուտ բարի ցանկություն է տնտեսական հեղափոխություն ասվածը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մինչեւ հիմա գրեթե ոչինչ չի արել տնտեսական դաշտում խթաներ ստեղծելու համար։

Ներդրումային դաշտը նախկինում մի բան չէր, իշխանափոխությունից հետո պարզապես կաթվածահար վիճակում է։ Անհասկանալի է, թե ինչ է մտածում կառավարությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։

Այդքանից հետո պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել է վարկերը։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել վարկերի տոկոսները, դեռ մեծ հարց է, թե դրանով ում է ավելի շատ լավություն անում` առեւտրային բանկերի՞ն, թե՞ տնտեսությանը։ Ինչքան էլ ցանկությունը գուցե մեծ է, այնուհանդերձ, վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։

Անընդհատ խոսվում է արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու, արտահանումը խրախուսելու մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ քայլեր է արել կառավարությունն այդ ուղղությամբ։ Ընդհակառակը` մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների պատշաճ կազմակերպման եւ իրականացման ճանապարհին, որոնք վաղն արտադրողներին կարող են կանգնեցնել շատ լուրջ բարդությունների առջեւ։

Հիշենք հայտնի անեկդոտը, որը նա ոգեւորված պատմում էր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ. «Նորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս, մտնում է նորոգվող տուն եւ տեսնում, որ վարպետը` Պետոն, ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»:

Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց աշխատանքներն այդպես էլ լուսամուտը դնելուց այն կողմ չեն անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված