Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հիմնախնդիրը՝ ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական Միության և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կանոնակարգվում են 1996 թ. ստորագրած և 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով:  Նշված համաձայնագրին առաջիկայում ամբողջությամբ պետք է փոխարինի 2017 թ. ստորագրված և 2018 թ.-ից մասնակիորեն ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Բացի նշված համաձայնագրերը, 2016 թ. ԵՄ-ն եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ներկայացրել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թ.:

Ինչպես նշված է Եվրամիության կայքում՝ վերոնշյալ համաձայնագիրը սահմանում է առաջիկա տարիներին ԵՄ-ՀՀ համատեղ քաղաքականության գերակայությունները՝ ՀԸԳՀ-ին համահունչ: Այն առանցքային նշանակություն ունի մինչև 2020 թ. ՀՀ-ին տրամադրվելիք ԵՄ ֆինանսական աջակցության հարցում: Այսինքն, փաստացի սա ՀԸԳՀ-ն լրացնող փաստաթուղթ է և ամբողջությամբ պետք է գործի հիմնական փաստաթղթին՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ:

Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների իրավական հիմքը դեռևս կազմում է նույնպես 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը»: 2018 թ. հուլիսին նախաստորագրվել և նույն թվականի սեպտեմբերի 28-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի կողմից հաստատվել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այժմ բանակցություններ են ընթանում «Համապարփակ գործընկերության համաձայնագրի» (ՀԳՀ) շուրջ, որը պետք է փոխարինի 1999 թ. ուժի մեջ մտած հիմնական փաստաթղթին

Նշված փաստաթղթերից որոշներում ուղղակի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրին: Ստորագրված և քննարկման փուլում գտնվող փաստաթղթերում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածների համեմատական վերլուծությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Եվրամիությունը որպես կանոն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում հիմնախնդրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների նկատմամբ՝ ընդգծելով Հելսինկիի եզրափակիչ ակտում սահմանված և ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում որպես հիմք ընդունված 3 սկզբունքների հավասարապես կարևոր լինելը:

Նշված երեք սկզբունքները՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ընկած են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընդունված «Հիմնարար սկզբունքների» հիմքում: ԵՄ-ն վերոնշյալ փաստաթղթերի մի մասում իր հստակ աջակցությունն է հայտնել նաև հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ կարգավորելուն ուղղված ջանքերին:

Այժմ փորձենք ըստ առանձին փաստաթղթերի վերլուծել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տվյալ պայմանագրերում ԵՄ արտահայտած դիրքորոշումը:

1999 թ. ուժի մեջ մտած և երկու կողմերի հետ ստորագրված համաձայնագրերում ԼՂ հիմնախնդրին ուղղակիորեն վերաբերող հատված չկա: Փաստաթղթերում Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը (սուվերենությանը) և անկախությանը:

2017 թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագրում արդեն ուղիղ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրին, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունելով ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը...»: Ինչպես տեսանք, նշված տեքստում ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ բանակցություններ, և 3 հիմնական սկզբունքներին:

Ադրբեջանի հետ նույնատիպ համաձայնագիրը (հարկ է նշել, որ ՀՀ հետ համաձայնագրում նշվում է «Ընդլայնված և համապարփակ», իսկ Ադրբեջանի հետ՝ միայն «Համապարփակ») դեռևս բանակցությունների և քննարկումների փուլում է: 2018 թ. հուլիսի 4-ին բանակցությունների վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի ընդունած առաջարկության փաստաթղթում 2 կետ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Նշված կետերում ընդգծվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ 2009 թ. «Հիմնարար սկզբունքներին» համապատասխան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Այս տեսանկյունից փոքր-ինչ տարբերվում է «Համագործակցության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այստեղ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ չկա: Ադրբեջանի հետ ստորագրված տարբերակում, սակայն, նշվում է, որ ԵՄ-ն հարգում և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջազգային սահմանների անձեռնմխելիությանը:

Ինչպես արդեն նշել ենք, «Համագործակցության առաջնահերթությունների մասին» փաստաթուղթը սահմանում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ և առանձին երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Նշված քաղաքականության շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակը «Արևելյան գործընկերությունն» է: 2017 թ. նոյեմբերի 24-ին ԱլԳ գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է.

«Եվրոպական միությունը՝ իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1990 թ. ԵԱՀԿ Փարիզի  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին են սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ և միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»:

Ինչպես տեսանք, բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը աջակցելուն զուգահեռ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին իր հավատարմությունը, ինչը, ինչպես արդեն քանիցս նշել ենք, ենթադրում է նաև ԵՄ հավատարմությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին:

Այսպիսով, կարևոր է ընդգծել, որ չնայած Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրած համաձայնագրերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին դրույթները պարբերաբար փորձում է ներկայացնել իբրև ԵՄ կողմից ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը տրվող գերակայություն և այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման «իրավացիության ընդունում», այնուհանդերձ տարբեր փաստաթղթերի համեմատական վերլուծությունը փաստում է, որ առնվազն այս մակարդակում ԵՄ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արտահայտում է հավասարակշռված մոտեցում՝ իր աջակցությունը հայտնելով բանակցային գործընթացի հիմքում դրված բոլոր սկզբունքներին:

 

Աղբյուր

Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյուն
Ամենադիտված