Փոխարժեք՝
480.3
$
536
7.45

Կոռուպցիան ավելորդ աչք չի սիրո՞ւմ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
 
Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն ու իր թիմը գտնում են, որ հեղափոխությունից հետո ապահովել են անհրաժեշտ թափանցիկությունը և այլևս անելիք չունեն այս հարցում: Նախագծերի մերժման համար էլ կառավարությունը սար ու ձոր չի ցանկանում ընկնել՝ անվտանգության հարց է: Սակայն այստեղ նաև կոռուպցիայի հարց է, իսկ պայքարը կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից էր: Ինչո՞վ է նոր իշխանությունն ավելի թափանցիկ, քան նախորդը: Արդյո՞ք այսօր կառավարության անդամները ՀՀԿ-ականին վայել արագությամբ չեն ճողոպրում, թե՞ Երևանի նոր քաղաքապետը չէ, որ շարունակում է գործել Տարոն Մարգարյանի սահմանած օրենքներով՝ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ: ՈՒմի՞ց կամ ինչի՞ց են վախենում նոր իշխանությունները…
 
website by Sargssyan