ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը լի է տոկոսադրույքներն իջեցնելու վճռականությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լի է տոկոսադրույքները մինչեւ թիրախային մակարդակի իջեցնելու վճռականությամբ, տեղեկացնում է Reuters-ը։

«Միասին մենք կհաղթենք այս մարտը նրանց դեմ, ովքեր փորձում են Թուրքիան ներքաշել ծուղակը՝ փոխարժեքի, տոկոսադրույքի եւ գնաճի գրաֆիկի օգնությամբ»,- ասել է նա Անկարայում գործարարների առջեւ ունեցած ելույթում։ «Մենք, անշուշտ, լի ենք փոխարժեքը, տոկոսադրույքը եւ գնաճը մինչեւ թիրախային մակարդակ իջեցնելու վճռականությամբ»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահն ասել էր, որ տոկոսադրույքների բարձրացումը տարբերակներից մեկն է գնաճի անսպասելի թռիչքի դեպքում։

Անցած շաբաթվա նիստում Կենտրոնական բանկը առանց փոփոխության էր թողել տոկոսադրույքը 24 տոկոսի մակարդակում։ Տարեկան գնաճը ներկայում կազմում է մոտ 20 տոկոս։ Էրդողանը կանոնավորապես քննադատում է բարձր տոկոսադրույքները՝ կոչ անելով իջեցնել բարձր տոկոսադրույքները, փոխառությունների արժեքը տնտեսության ակտիվությունը խթանելու համար։

Լիրան, որն այս տարի թուլացել է 11 տոկոսով դոլարի համեմատ, հինգշաբթի ամերիկյան արժույթի հանդեպ կայուն է եղել՝ 5,9675 մակարդակի։ Բաժնետոմսերի հիմնական ինդեքսը նվազել է 0,51 տոկոսով։

Արժութային ճգնաժամն անցած տարի նվազեցրել է լիրայի արժեքը գրեթե 30 տոկոսով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular