ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՈ հիմնադիր անդամը պետք է պարզաբանի, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նոր Հայաստանում ուրիշի ձեռքից վերցնում իրեն են տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տաթև Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անկեղծ ասած մինչև վերջին պահը չէի ուզում հավատալ, որ ՔՈ կուսակցության վերջին օրերին նախաձեռնած գործընթացն իրականում իր գինն ունի, բայց և այնպես հենց դրա վերաբերյալ հարցադրումներ կան, որոնք մտահոգում են կարծում եմ շատերին: Այդ ինչպես է ստացվո՞ւմ, որ Նոր Հայաստանում «հների» ձեռքից վերցնում են կամ որ նույնն է չեն թույլատրում կառուցել, բայց «սվոյներին» են տալիս կամ արտոնյալ պայմաններ են ընձեռնում սրճարան կառուցելու համար հենց այգու տարածքում: Արթուր Ավագյանը իր ըստ էության այս փաստը չհերքող հայտարարության մեջ լավ կաներ պատասխաներ նաև այս հարցին, հակառակ պարագայում տպավորություն է, որ նախկին բարքերը դեռ կենսունակ են կամ այսպես ասած մոդայիկ, չէ որ նախկինում էր, ,որ նմանօրինակ ծառայությունների դիմաց փոխհատուցվում կամ վարձատրվում էին նույն տրամաբանությամբ: Եվ վերջապես, այն անհիմն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ՔՈ կուսակցության անդամների կողմից ուղղված ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին, ստացվում է հիմնավոր են հենց իրենց դեպքում: Խոսում եք մեկ անձի շահերը սպասարկելուց, բայց ամբողջ կուսակցությունով Արթուրի սրճարանի տեր դառնալու համար «վիզ դրեցիք», խոսում եք բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, բայց ինքներդ իբր թե քաղաքականությամբ զբաղվելով հանդերձ բիզնես շահեր եք հետապնդում և այս համատեքստում էլ բնավ կարևոր չի, որ քաղաքական ուժը, ինչը ՔՈ-ի դեպքում կոմպլիմենտ է, ԱԺ-ում չի իր գործունեությունը ծավալում, երևույթը նույնն է:
Դե ինչ, այս դեպքի մասով մի լավ ասացվածք կա է, որ ասում են «սեփական աչքի գերանը թողած, ուրիշի մատի փշից եք խոսում»: Ոնց հասկանում եմ կոնկրետ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի և արդյունքում ՔՈ-ն կհայտնվի իր իսկ փորած փոսում, հլը ինչեր են բացահայտվելու~:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular