ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Արզումանյանը չի խաղացել «Շախտյորի» կազմում

ՍՊՈՐՏ

Ռոբերտ Արզումանյանի՝ Կարագանդայի «Շախտյորում» չխաղալը վատ է անդրադարձել ղազախական թիմի մրցելույթի վրա: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Ղազախստանի առաջնության հերթական տուրում Կարագանդայի «Շախտյորը» հյուրնկալվել է «Տոբոլին»: Հյուրերի հայտացուցակում Արզումանյանն ընդգրված չի եղել, եւ նա չի կարողացել օգնել իր թիմին, ո րը պարտվել է 0-3 հաշվով:
Չնայած ստույգ հայտնի չէ, թե ինչու է հայ ֆուտբոլիստը բացակայել, այնուամենայնիվ այժմ հաղորդվում է, թե Արզումանյանը թեթեւակի վնասվածք ուներ, ինչն էլ կարող էր հիմնական պատճառ հանդիսանալ, որպեսզի «Շախտյորի» մարզչական շտաբը ֆուտբոլիստին հավելյալ վերականգնվելու հնարավորություն ընձեռեր:
Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում այս պահին երեք հանդիպումներից հետո «Շախտյորը» եզրափակում է այն` ունենալով ընդամենը 1 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular