Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գագիկ Ծառուկյանը գործել է և շարունակելու է գործել ի շահ ժողովրդի

Նելի Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Յուրաքանչյուր ոք, ով իր ձայնը տալիս է ինչ որ քաղաքական ուժի կամ նրա ներկայացուցչի՝ հույս ունի, որ նա իր լիազորությունների սահմաններում կբարձրաձայնի քաղաքացու խնդիրները Ազգային Ժողովում: Եվ այս տրամաբանությամբ էլ իր պատգամավորական գործունեությունը մշտապես ծավալել է Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես կանգնած է եղել ոչ միայն իրեն ընտրողների, այլև ամբողջ հայ ժողովրդի թիկունքում: Ծառուկյանը երբեք չի եղել այն քաղաքական գործիչների նման, ովքեր միայն ընտրություններից առաջ են հայտնվում, սին խոստումներ տալիս ընտրողներին, իսկ ընտրություններից հետո խզում կապը հասարակության հետ: Ծառուկյանը մշտապես պահպանել է կապը ժողովրդի հետ և մշտապես իրականացրել է իր տված խոստումները: Այս պարագայում պարզապես տարակուսանքի տեղիք է տալիս վերջին շրջանում ինչ որ «կեղծ» քաղաքական ուժերի կողմից առաջադրված պահանջներն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, երբ նա խորհրդարանում բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք խնդրում են բարձրաձայնել ընտրողները: Պարզապես զարմանում եմ ինչ տրամաբանությամբ են մեղադրանքներ առաջադրում, երբ պատգամավորը ամբիոնից խոսում է տնտեսությանը վերաբերող ինչ որ թեմայից: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա խորհրդարանում ոչ ոք չպետք է տնտեսությունից խոսի, քանի որ դա կդիտարկվի ինչ որ մասնավոր շահեր հետապնդող հայտարարություն: 
Մեկ բան պետք է հստակ արձանագրել՝ Գագիկ Ծառուկյանի իրականացրած քայլերը միտված են Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, ինչը անչափ կարևոր է նաև մեր պետության ռազմավարական անվտանգության համար: Ուստի՝ բավականին զարմանալի է արտախորհրդարանական քաղաքական ուժի կողմից Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն պահանջը, այն պարագայում, երբ նա իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Սահմանադրության կանոնների համաձայն: Գագիկ Ծառուկյանի գործունեությունը քննադատող ինչ որ թյուրիմաստ քաղաքական ուժեր կգան ու կգնան, բայց մի բան պետք է հստակ ֆիքսենք՝ նրանք մտածում են սեփական շահի մասին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը գործում է և կշարունակի գործել ի շահ մեր պետության:

website by Sargssyan