Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Կլոպ․ Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է

Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։

«Ես շատ ուժեղ ֆուտբոլիստների եմ մարզել, բայց Մեսին լավագույնն է, ում տեսել եմ։ Հայրս միշտ ասում էր, որ լավագույնը Պելեն է, բայց ես այն ժամանակ շատ պատանի էի, որ տեսնեի, թե ինչպես է նա խաղում։

«Բարսելոնայում» ամբողջ կազմն է համալրված բարձրակարգ խաղացողներով, միայն Մեսին չէ։ Նրանք արդեն նվաճել են Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մեսին հայտարարեց, որ ցանկանում է դարձյալ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, եւ դա նման է սպառնալիքի։ Բայց մենք նույնպես ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

website by Sargssyan