ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում լինելու հանգամանքն ո՞ւմ կոկորդին է իրականում կանգնած

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինֆորմացիոն խողովակներով, ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, պարբերաբար լրատվական դաշտ նետված հրապարակումները՝ կապված Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում լինելու հանգամանքի վերաբերյալ շարունակվում են:Երեկ էլ ՔՈ սոցիալ-դեմոկրատիական կուսակցության գործադիր մարմինը, հրապարակեց նույնաբովանդակ հայտարարություն, որին անդրադառնալն անգամ իմաստ չունի, քանզի բովանդակային առումով հայտարարությունը չափազանց սնանկ է և հիմնազուրկ:

Ուշագրավն այն էր, որ այդ հայտարարությունը պարունակում էր ճիշտ նույն շեշտադրումները ինչն արվում էր ամիսներ շարունակ կոնկրետ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այս բուն գործընթացն իրականացնող շրջանակները (լրատվական կայքերով, թերթերով) իրենց գործողություններին լրջություն հաղորդելու նպատակով, ամեն հարմար առիթով, փորձում են այդ պրոցեսի մեջ ներքաշել իշխանական մատույցներից ներս գտնվող անձանց, սակայն վերջին հաշվով, քանի որ օրակարգը չափազանց արհեստական է և շինծու, յուրաքանչյուր գիտակից մարդուն էլ հասկանալի է դառնում, թե իրականում որտեղ է թաղված շան գլուխը: Բացի այդ, քիչ թե շատ ներքաղաքական խմորումներին ծանոթ քաղաքացին էլ կփաստի, որ Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում լինելու հանգամանքով պայմանավորված, ԿԸՀ-ն որևէ վերապահում կամ «պրիտենզիա» չի ներկայացրել խորհրդարանական ընտրություններից առաջ՝ թղթաբանության մասով, իսկ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին մանդատ տվել է հարյուր հազարից ավել ՀՀ քաղաքացի, ինչի հետ հաշվի չնստելը քաղաքական կարճատեսության վառ օրինակ կլինի:

Հասկանալի է, որ կոնկրետ այս հարցում շահագրգիռ մարդիկ, որևէ կերպ չեն հաշտվում այն մտքի հետ, որ պետության ու հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը միտված շատ հարցերում՝ իշխանությունն ու Գագիկ Ծառուկյանը գործում են մեկ ընդհանուր ճակատով:Եվ հենց այս հանգամանքն է պատճառը, որ արհեստական և կեղծ օրակարգեր են ստեղծվում և դաշտ նետվում, քանի որ իրականում այդ շրջանակների կոկորդին կանգնած մեծ ոսկոր է Գագիկ Ծառուկյանը, ով խանգարող հանգամանք է հանդիսանում նրանց իսկ վերջիվերջո երևան գալու համար: Սա է ամենագլխավոր պատճառը, որ ԲՀԿ առաջնորդի խորհրդարանում լինելու փաստից ընկճախտի մեջ հայտնված շրջանակներն իրենց ենթակայության կամ ազդեցության տակ գտնվող կուսակցություններով ինֆորմացիոն ռեսուրսներով, անընդհատ թմբկահարում են: Ինչևէ, հույս ունենանք, որ իշխանությունները նրբանկատ կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրենց պարիսպներին մոտեցրած տրոյական ձին ներթափանցի ներս և հասնի իր հակահեղափոխական նպատակին:

Դավիթ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular