Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան:

website by Sargssyan