ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմարի ունեցվածքի մի մասը սառեցվել է

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի հարկային ծառայությունը արգելափակել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ունեցվածքի մի մասը: Բրազիլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է 2013-ին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս հարկ վճարելուց խուսափելու մեջ, գրում է Folha de S. Paulo-ն:

Նեյմարի ընտանիքին առաջարկում են վճարել 15.7 միլիոն եվրո, ինչպես նաեւ տուգանք՝ 150 տոկոսի չափով: Բրազիլացու կողմը համաձայն է վճարել միայն 2.8 միլիոն եվրո:

Բրազիլիայի հարկային ծառայությունը ժամանակավորապես սառեցրել է բրազիլացի հարձակվողին պատկանող Cessna Citation 680 ինքնաթիռի ու Eurocopter 130 B4 ուղղաթիռի շահագործումը: 2008-ին արտադրված ինքնաթիռի գինը գնահատվում է 4-18 միլիոն դոլար, իսկ 2012-ին արտադրված ուղղաթիռինը՝ 2 միլիոն:

Նեյմարի հայրը հանդիպել է Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գուեդեսի հետ, որպեսզի լուծի այդ խնդիրը, սակայն կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular