Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը

Ջազի միջազգային օրը (International Jazz Day) առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Նոր օրը որպես տոն օրացույցի մեջ ներառելու եւ այն ապրիլի 30-ին նշելու մասին 2011 թվականի նոյեմբերին հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում, հայտնում է Calend.ru-ն:

Ըստ այն հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է՝ որպես մարդկանց միջեւ խաղաղությանը, միասնությանը եւ երկխոսությանը նպաստող ուժ»:

Ներկայումս շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ եւ մասնավոր անձինք, ինչպես նաեւ պետական իշխանության մարմիններ աջակցում են ջազի զարգացմանը: Եվ Ջազի միջազգային օրը այդ նպատակին ծառայող գործիքներից մեկն է:

Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկական եւ եվրոպական մշակույթների սինթեզ եւ մինչ օրս երաժշտական արվեստի յուրահատուկ ձեւ է, որը միավորում է ռասաներին ու ազգություններին, ջնջում մարդկանց եւ պետությունների միջեւ սահմանները:

Նշելով Ջազի միջազգային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավուր պատշաճն է մատուցում ուրույն երաժշտական ոճին, որպիսին ջազն է, մեծացնում միջազգային հանրության տեղեկացվածությունը՝ ընդգծելով միջմշակութային երկխոսության եւ փոխըմբռնման անհրաժեշտությունը, ջազային երաժշտության ոլորտում ամրապնդում միջազգային համագործակցությունն ու կապերը:

website by Sargssyan