Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։

Հիշեցնենք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։

Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները, թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։

Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

Մինչ կանդրադառնանք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում ֆինանսների նախարարը սենսացիոն հայտարարություն արեց, որն այդպես էլ մի տեսակ ստվերում մնաց։ Հայտարարությունը վերաբերում էր նրան, թե ստվերային տնտեսության հետևանքով անցած տարի ինչքան գումար մուտք չի եղել պետական գանձարան։

Այսպես` ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ասվածը վերաբերում է արտոնությունների տեսքով չստացվող գումարներին։ Ինչպես հայտնի է, տարբեր օրենքների շրջանակներում տնտեսության տարբեր հատվածներում տրամադրվում են հարկային արտոնություններ, ինչի հետևանքով բյուջեն կորուստներ է ունենում։

Բայց այս դեպքում խոսքն ամենևին էլ դրա մասին չէ։ Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։

Չնայած հայտնի չէ ընթացիկ տարվա գնահատականը, այնուհանդերձ նախարարը չի բացառում, որ այն կարող է ավելի մեծ լինել։

Եվ սա ասում է այն կառավարության ֆինանսների նախարարը, որն անհաշտ պայքար է հայտարարել ստվերային տնտեսությանը։ Մինչդեռ, երբ լսում ենք վարչապետի կամ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությունները բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ, թվում է, թե կառավարությունն իսկապես աննախադեպ հաջողություններ է արձանագրում ստվերային տնտեսության դեմ պայքարում։

Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջողվել նոր իշխանություններին կրճատել ստվերը։ Դրա համար անհրաժեշտ է ճշտել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը։

Անցած տարվա արդյունքներով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 21 տոկոս։ 2017թ. համեմատ այն բարելավվել է 0,2 տոկոսով։

Ահա սա է ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար մղած կառավարության և բյուջեի մուտքերի 30 տոկոս ավելացում խոստացած վարչապետի աշխատանքի արդյունքը։

ՀՆԱ-հարկեր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ մի փոքր բարելավվել է, այնուհանդերձ դա ամենևին էլ արտառոց արդյունք չէ։ Ճիշտ է, 2017թ. նկատմամբ տնտեսության ստվերը 0,2 տոկոսով կրճատվել է, բայց այն շարունակել է ավելին լինել, քան 2013-2016թթ. ընկած հատվածում։

Մասնավորապես, 2013-2014թթ. Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը եղել է 22 տոկոս։ Հաջորդ երկու տարիներին այն նվազել է, սակայն գտնվել է ավելի բարձր դիրքում, քան անցած տարի։ 2015թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է՝ 21,2, իսկ 2016թ.` 21,3 տոկոս։

Ընթացիկ տարվա պետական բյուջեով ամրագրված է, որ ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը 2018թ. համեմատ կնվազի։ Ինչպես ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, 2019թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կլինի 6,7 տրիլիոն դրամ, ինչի նկատմամբ պետական բյուջեով պլանավորված է հավաքել 1 տրիլիոն 401 մլրդ դրամ։

Ըստ այդմ, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 20,9 տոկոս։ Այլ կերպ ասած, նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի նկատմամբ հավաքվող հարկերի տոկոսը կնվազի 0,1 կետով։

Սա, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը ստվերի կրճատում չի ակնկալում։ Այն նույնիսկ կխորանա, եթե, իհարկե, չհաջողվի բյուջեի պլանավորված ցուցանիշը գերակատարել այն 40 մլրդ դրամով, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Միայն այդ դեպքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ. նկատմամբ բարձր կլինի։ Այն կկազմի 21,5 տոկոս։

Սա շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Նախկինում ևս սովորաբար բյուջեում հարկերի բարելավման գրեթե նման կամ դրան մոտ սցենար էր դրվում։ Ուրիշ բան, որ միշտ չէ, որ հաջողվում էր դա կատարել, ինչի հետևանքով էլ այսօր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում չափազանց ցածր է։ Պատճառը ոչ միայն հարկային արտոնություններն են, այլև ստվերային լուրջ տնտեսությունը։

Մեր նման շատ երկրներում ՀՆԱ մեջ հարկերի տեսակարար կշիռը հասնում է ընդհուպ՝ 26-27, նույնիսկ՝ ավելի բարձր տոկոսի։ Մինչդեռ Հայաստանում արդեն տևական ժամանակ հարկերի ցուցանիշը տատանվում է հազիվ 20-22 տոկոսի միջակայքում։ Որքան այն ցածր է, այդքան բարձր է ստվերային տնտեսության մակարդակը։

Իրավիճակը փոխելու առումով նոր իշխանություններին ևս առայժմ շատ բան չի հաջողվել անել։ Ֆինանսների նախարարի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, թե ինչ ծավալների է հասնում Հայաստանում ստվերը։ Այն նվազեցնելու ուղղությամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այժմ մեծ ձեռքբերումներ չկան։ Պատահական չէ, որ,  չնայած բյուջետային մուտքերը ավելանում են, այնուհանդերձ դա ոչ միշտ է ՀՆԱ նկատմամբ հարկերի հավաքման քիչ թե շատ շոշափելի փոփոխության հանգեցնում։ Անցած տարվա արդյունքները ևս դժվար է բավարար համարել։

Միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։

Խոսքը ընդհանուր առմամբ 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն Քոչարյան
Ամենադիտված