Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամները չեն գիտակցում պատգամավորի գործունեության բուն էությունը

Սոնա Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր` « Քաղաքացու որոշում » անունը կրող կուսակցության ղեկավար կազմը հանդես է եկել մեղադրանքներով՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, որտեղ մեղադրում են պատգամավորին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ : Այս մեղադրանքի հիմքում փորձ է արվում դնել այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ում ներկայացնում էր թե ինչ խնդիրներ կունենա «ԱրարարտՑեմենտը» կապված ցեմենտի ներկրման նկատմամբ պետական տուրք սահմանելու հետ: Ցավալի է, որ ՔՈ կուսակցությունում չեն կարողանում գիտակցել պատգամավորի գործունեության բուն էությունը, այն է ԱԺ ում բարձրացնել քաղաքացիներին հուզող բոլոր հարցերը և քննարկումներ ծավալել դրանց լուծման համար, ինչի շրջանականերում էր Գագիկ Ծառուկյանի ելույթը, որտեղ նա խոսում էր, թե ինչ խնդիրներ կունենան հազարից ավել քաղաքացիներ այդ օրինագծի հետևանքով: Պետք է հատուկ « ՔՈ » անդամների համար նշեմ որ ըստ ՀՀ օրենսդրության համաձայն սեփականատերը կարող է կառավարել իր կապիտալը, և սրանով է պայմանավորված ցեմենտի գնի փոխությունը, երբ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ցեմենտի գինը 10.000 դրամով էժանացավ և որի մասին խոսեք ԲՀԿ առաջնորդը: Բազմիցս նշվել է, որ Գագիկ Ծառուկյանը հենց քաղաքականության մեջ մտնելու օրից իրեն պատկանող բոլոր ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և ՀՀ օրենսդրության շրջանակներում ոչ մի օրենք չի խախտտել այդ պրոցեսի ողջ ընթացքում : Այսպիսի բովանդակությամբ բոլոր մեղադրանքները բացահայտորեն անհիմն են և իրականության հետ աղերս չունեն: Նման ոչ պրոֆեսիոնալ քայլերի արդյունքն էր որ նախորդ ընտրություններին ՔՈ կուսակցությունը ստացել էր ձայների 0.68% ձայն և նույն կերպ շարունակելու պարագայում էլ ավելի խայտառակ պատկեր կունենա :

website by Sargssyan