Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ԳԱԶ-2410-ը ու Ford Mondeo-ն. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Դանիել Ասլանյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 65 ՍՕ 092 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդգես Ռստակյանի Ford Mondeo մակնիշի 35 GG 572 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Վ. Ռստակյանի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ահարոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ: 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan