Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Արսենալ»-ը պարտվեց խոշոր հաշվով.

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հանդիպեց «Լեսթեր»-ին:

 Էմերիի թիմը երեք անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Դաշտի տերերի կազմում 59-րդ րոպեին աչքի ընկավ Յուրի Տելեմանսը, այնուհետև դուբլ ձևակերպեց Ջեյմի Վարդին (86', 90+5'):

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին:

Նշենք, որ լոնդոնյան թիմի կազմում 36-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էյնսլի Մեյթլանդ-Նայլզը:

 

website by Sargssyan