ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռայոլան չեղարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագրի երկարաձգման բանակցությունը

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան չեղարկել է անգլիական ակումբի ղեկավարության հետ բանակցությունները 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է The Sun-ը։

Պոգբան գործակալին եւ «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով։

Ֆրանսիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021-ի հունիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular