ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գ. Ծառուկյանի կողմից հստակ ընգծված թեորեմա՝ երկրի տնտեսությանը զարկ տալ սեփական արտադրանքի շնորհիվ...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լյով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գ. Ծառուկյանի կողմից տարիների ընթացքում ձևավորած հստակ մի գաղափար կա՝ ոչ թե խոսել, այլ գործել: Գործել, որպեսզի կատարված աշխատանքը իր հետ բերի որակական փոփոխությունների նոր ալիք: Երկրի տնտեսությանը զարկ տալ սեփական արտադրանքով, ապահովելով ինչպես հազարավոր աշխատատեղեր, այնպես էլ սեփական արտադրանքդ՝ միջազգային հարթակ բարձրացնել, ներկայացնել ու վերականգնել երբեմնի վայելած փառքն ու համբավը: Խոսելով, երբեմնի փառքի մասին միանշանակ առաջնային տեղում է Խորհրդային տարիներում հայկական տեքստիլը և տեքստիլ արդյունաբերության անփոխարինելի հումք՝ բամբակը:
Այդ իսկ պատճառով Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզում, Արաքս գետի ափին գտնվող տարածքներում արդեն իսկ որոշ ժամանակ առաջ փորձնականորեն ցանվել էր բամբակի սերմեր, որոնք հաջողությամբ բերք տալու դեպքում մարզի, այնպես էլ հարակից համայնքների բնակիչների համար կստեղծեն հազարավոր աշխատատեղեր: Դեռևս որոշ ժամանակ առաջ, արդեն աճեցված բերքի մի քանի փորձանմուշ ուղարկվել էր Գերմանիա՝ լաբորատոր փորձաքննության , և ի ուրախություն մեզ պարզվել է, որ հայաստանյան բամբակը որակով գերազանցում է մրցակիցներին: Համարյա կեսդարյա ընդմիջումից հետո, Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Հայաստանը կունենա սեփական արտադրանք՝ իր տեքստիլ քաղաքով.... Թերևս, կարևոր նշել նաև, որ Գ. Ծառուկյանը այցի շրջանակներում հանդիպել էր մարզի բնակիչներին, խոսել տեքստիլի քաղաք ունենալու հավակնոտ նախաձեռնության մասին: Եւ ինչպես Գ. Ծառուկյանը բամբակյա դաշտում սերմ շաղ տալու արարողակարգի ժամանակ նշեց. «Ասել է թե, բարաքյաթով լինի...»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular