ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 57-ամյա վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ ապրիլի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արտաշես Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 OT 291 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ի Ջաջուռի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, որից հետո դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular