Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Էդգար Բաբայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոբրոն» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Վանդսյուսելին»:

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը: 23-ամյա Բաբայանը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Դանիայի ընթացիկ առաջնության 16 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ:

website by Sargssyan