Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 հայեր, որոնք գրավել են Հոլիվուդը

ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող շատ ֆիլմասերների մոտ Հոլիվուդը զուգորդվում է բարձրորակ ֆիլմարտադրության հետ, որի շրջանակներում թողարկված ֆիլմերը հավակնում են միջազգային հայտնի մրցանակների:

Օրերս rusarminfo.ru կայքը ներկայացրել է հոլիվուդյան կինոարտադրության մեջ հայկական ծագում ունեցող առավել հայտնի դերասանների և կինոգործիչների հնգյակը, որը ներկայացնում ենք ստորև.

Սթիվեն Զայիլյան

Ամերիկահայ կինոսցենարիստ Սթիվեն Զայիլյանը սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի ֆիլմարվեստի ֆակուլտետում: Նրա առաջին ինքնուրույն աշխատանքը 1984թ.-ին նկարահանված «Բազեն և ձնեմարդը» (The Falcon and the Snowman) ֆիլմն է, որում գլխավոր դերերում Շոն Փենն ու Թիմոթի Հաթթոնն են:

Առաջին հաջողություններից հետո Զայիլյանը 1990-ականներին Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ «Արթնացումներ» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը: Սցենարիստի ամենահայտնի ֆիլմը «Շինդլերի ցուցակ»-ն (Schindler's List) է, որի համար նա արժանացել է «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և այլ մրցանակների:

Զայիլյանն այնպիսի հայտնի ֆիլմերի սցենարի հեղինակներ է, ինչպիսիք են «Հաննիբալ»-ը (Hannibal), «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo) և այլն:

Էնդի Սերքիս

Անգլիահայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էնդի Սերքիսը (Սարգսյան) ծնվել է 1964թ.-ին Լոնդոնում՝ Քլեմենտ Սարգսյանի և անգլուհի Լիլի Վիչի ընտանիքում: Որպես դերասան Սերքիսը նկարահանվել է ավելի քան 30 դերերում, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» (The Hobbit: An Unexpected Journey), «Մաուգլի» (Mowgli: Legend of the Jungle) և այլ հայտնի ֆիլմեր:

Սերքիսն առաջադրվել է «Ոսկե գլոբուս», «Էմմի» և Ֆիլմի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի մրցանակների համար:

Հյուզ եղբայրներ

 

Կինոռեժիսորներ Ալլեն և Ալբերտ Հյուզ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացու և ամերիկահայի ընտանիքում: Հյուս եղբայրների ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ « Սպառնալիք 2. հասարակություն» (Menace II Society), ցուցադրվել է Կաննի փառատոնի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր եղբայրները ևս մի քանի ֆիլմ են նկարահանել, որոնցից ամենահայտնին «Եղիայի գիրքը» (The Book of Eli) դրաման է: Այս ֆիլմում գլխավոր կերպարին մարմնավորում է Դենզել Վաշինգտոնը:

Ռեժիսորները հպարտությամբ են խոսում իրենց հայկական արմատների մասին և 2010թ.-ին այցելել են Հայաստան:

Անժելա Սաֆարյան

 

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սաֆարյանը ծնվել է Երևանում, իսկ 5 տարեկանից բնակվում է Միացյալ Նահանգներում:

2000թ.-ին Սաֆարյանն իր դեբյուտն արեց «Արդար Էմի» (Judging Amy) հեռուստասերիալի դրվագներից մեկում, ապա սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում: Սաֆարյանը երկրորդական դերեր է խաղացել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2»-ը (The Twilight Saga: Breaking Dawn - Part 2), «Պարանոյա»-ն (Paranoia), իսկ 2016թ.-ին Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում մարմնավորել է Մարալի կերպարը:

Ադամ Սևանի

 

Ամերիկահայ դերասան Ադամ Սևանին ֆիմլարվեստում իր կարիերան սկսել է 2007թ.-ին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ. 2 փողոց» (Step Up 2: The Streets) պարային-մյուզիքլային ֆիլմում: Քսանութամյա դերասանն արժանացել է Young ամերիկյան Hollywood Award մրցանակին, որը շնորհվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին: Արդյունքում Սանին նկարահանվել է «Քայլ առաջ» ֆիլմի հաջորդ մասում, ինչպես նաև նկարել է Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքը։

Արցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Ամենադիտված