ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժողովրդի շահը Գ. Ծառուկյանի գործունեության հիմքում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արման Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ցեմենտի ու կլինկերի նմանությունների ու տարբերությունների մասին դեռ կհասցնենք խոսել, կհասցնենք նաև խոսել, թե ինչ պատճառներով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ներկրվող ցեմենտի վրա տուրք դնելու, ներկրվող կլինկերի վրա տուրք չդնելու մասին օրինագիծը։
Հիմա վերլուծենք այն հակասությունները, որոնք առաջացան օրինագծի քննարկման ընթացքում ու դրանից հետո։ ԲՀԿ պատգամավորները իրենց ելույթների ընթացքում հստակ ընդգծեցին, որ այս հարցում շահերի բախում լինել չի կարող, օրինագիծը պետք է միտված լինի տեղական արտադրողներին խթանելու, ու արդար մրցակցային պայմաններ ապահովելուն, ինչը այս օրինագծի դեպքում բացակայում է։ Եվ չնայած սրան, այս հարցում կարող է լինել միայն մի շահ, այն է գործարաններում աշխատող այն 1500 մարդկանց շահը, ովքեր այսուհետ հնարավոր է գործազուրկ դառնան, ու հենց նրա շահերն էին պաշտպանում ԲՀԿ-ական պատգամավորները՝ Ծառուկյանի գլխավորությամբ։
«ԱրարատՑեմենտ» ու «ՀրազդանՑեմենտ» գործարանները տեղական հումքով ցեմենտ արտադրող խոշոր գործարաններ են, որոնք տարիներ շարունակ ապահովվել են ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի արտադրությունը, ու լիարժեք բավարարել են ներքին շուկայի պահանջարկը։
Նորից անդրադառնալով հակասությունների թեմային, պետք է առանձնացնենք Մանե Թանդիլյանին, ով նախադծին դեմ քվեարկելով արտահայտեց իր դիքորոշումը, սակայն դրանից հետո տված հարցազրույցում, որտեղ նա նշում է, որ այս ամենը արվում է Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկելու համար, տպավորություն է ստեղծվում, որ նա այսկերպ հաճոյանում է իշխանությանը, կամ թե արդարանում է նրանց առաջ։ Արդյո՞ք սա բարեխիղճ պատգամավորի գործելաոճ է՝ ԱԺ-ում պաշտպանել ժողովրդի շահերը, իսկ դրանից դուրս հաճոյանալ իշխանությանը։ Այստեղ ինչ որ պրոցես սխալ է ընթանում, պատգամավորը մոռացել է իր կոչումը։ Կարծում ենք, այսպես շարունակելու դեպքում նրան այդ մասին հիշեցնողներ կգտնվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular