Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ժիրուն կրկնեց Մեսիի ցուցանիշը եւ ռեկորդ սահմանեց «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, գոլի հեղինակ դառնալով չեխական «Սլավիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, այս մրցաշրջանում 10-րդ գոլն է խփել եվրագավաթներում:

Ժիրուն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից հետո երկրորդ ֆուտբոլիստն է, որն ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթներում գոլերի քանակը հասցնում է 10-ի: Մեսին 10 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:

Օլիվյե Ժիրուն «Չելսիի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթների մեկ մրցաշրջանում դառնում է 10 գոլի հեղինակ: 2012/13 մրցաշրջանում 9 գոլ խփել էր իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբը կխաղա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու իսպանական «Վալենսիան»:

website by Sargssyan