ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսյան մետաստազներ Հայաստանում. Լ. Բարսեղյանը «վառեց կոլեգային»

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չնայած թեման այդքան էլ «սորոսի» հետաքրքրությունների շրջանակին չի համապատասխանում և ըստ էության այն չպետք է գրավեր սորոսի ծծից սնվող Լևոն Բարսեղյանի ուշադրությունը, բայց այնուամենայնիվ դա տեղի է ունեցել և ըստ ամենայնի, Բարսեղյան Լևոնն այստեղ ևս «ինտիրես» ունի որոշակի, քանի որ նա առանց շահի ոչինչ չի անում: Եվ եթե այդ փաստն հաշվի առնենք ու զուգակցենք Բարսեղյանի այսօրվա «պաշտպանական» գրառմանը, որը արվել է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի խաթեր, լուրջ հետևություններանելու առիթ կունենանք: Կարելի՞ է արդյոք դրանից ենթադրել, որ Վահագն Հովակիմյանը ևս «սորոսական» է, այլ տրամաբանություն համենայնդեպս չեմ տեսնում, որովհետև կրկնում եմ, Բարսեղյանը առանց շահի ոչինչ չի անում և եթե գնացել է այդ քայլին, դա նշանակում է կամ «սորոսականները» մտահոգվում են Վահագնի ճակատագրով կամ Բարսեղյանը պաշտպանում է իր վաղեմի «կոլեգային»: Երկու դեպքում էլ Վահագնի համար իրադրությունը վատ վերջաբան է ունենալու, որովհետև ըստ էության Բարսեղյան Լևոնի, որպես պաշտպան հանդես գալը «վառեց» նրա ով կամ ով-ական լինելը: Որ ասում են արջի ծառայություն հենց այս դեպքի համար դա շատ տեղին կլինի մեջբերելը: Իսկ ընդհանուր առմամբ, Բարսեղյան Լևոնի նմաններն առհասարակ իրավունք չունեն ինչ-որ արժեքներից ու սկզբունքներից խոսել կամ առավելևս ինչ-որ մեկին քննադատել, մի հատ Ձեր անցած ուղին, Ձեր ծառայությունների շրջանակը նայեք, դա համադրեք մեր ազգային արժեքներին ու հավատքին /իրականում դրանք անհամադրելի են/ նոր փորձեք ճոռոմ հայտարարություններով հանդես գալ և մյուս անգամ չփորձեք նման անպատասխանատու հայտարարություններ անել, խոսքի ազատությունը դուք խառնում եք զրպարտության և վիրավորանքի հետ, այդ դեպքում անգամ «սորոսի» փողերը չեն կարող Ձեզ ազատել պատասխանատվությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular