Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

«Անանցյալ» քաղաքական գործիչ Վահագն Հովակիմյանն ԱԺ-ում հայտնվել է «աթոռ շահած» պատգամավորի կարգավիճակով

Դինա Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Պատահականության սկզբունքով Ազգային ժողովում «աթոռ շահած» պատգամավոր Վահագն Հովակիմյանի մեղադրական ելույթը Աժ ամբիոնից ուղղակի սահմաններից դուրս էր: Պարոնը երևի մոռանում է, որ այդ ամբիոնը հանդիսանում է միայն կարևորագույն հարցեր քննարկելու և բարձրաձայնելու հարթակ, այլ ոչ թե սեփական կարծիքը ներկայացնելու և մարդկանց փնովելու: Նա այն «անանցյալ» քաղաքական գործիչներից է , ով իր կյանքում ոչինչ չի արել իր ժողովրդի համար, բայց միևնույն ժամանակ քննադատում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ այն գործչին, ով արդեն երկար տարիներ քաղաքականության մեջ է և վայելում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը: Անդրադառնալով Հովակիմյանի ելույթին, որում կատարում էր ինչ-որ հիշեցումներ, ուզում եմ այս դեպքում նույնպես թարմացնել նրա հիշողությունները: Հիշենք, որ տարիներ առաջ Հովակիմյանը անընդմեջ զանգերով ուղղակի խնդրում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին, որպեսզի աշխատանքի անցնի «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս, որ ամեն մարդ չկորցնի չափի զգացողությունը՝ չմոռանալով իր անցած ուղին և կատարած քայլերը: Վահագն Հովակիմյան, հասկացեք մի պարզ բան, որ ԱԺ-ում ուղղակի «աթոռ գրկել և նստելով» չեն վաստակում ժողովրդի վստահությունը, այլ պետք է դրա համար իսկական գործ կատարել:

website by Sargssyan