Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

ԱԺ-ում աթոռ զբաղեցնելով պատգամավոր չեն դառնում

Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին ժամանակահատվում ԱԺ ամբիոնից շատ ենք լսում նորելուկ պատգամավորների ամպագոռգոռ ելույթներն ու հայտարարությունները, որոնք շատ հաճախ նույնիսկ զուրկ են որևէ տրամաբանությունից:
Այսօրվա Աժ նիստում ելույթ ունեցավ ոմն Վահագն Հովակիմյան, ով նույնպես պատկանում է այդ նորելուկ պատգամավորների դասին: Համակ ուշադրությամբ հետևելով նրա անպատասխանատու և անտեղի հայտարարություններին հասկացա մի պարզ բան, որ պատահականության սկզբունքով ԱԺ-ում հայտնված կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այլոց հեղինակության հաշվին ԱԺ-ում աթոռ զբաղեցրած այս պարոնը չի էլ գիտակցում թե ինչ է ասում, էլ չեմ անդրադառնում նրա կարկամած և անբովանդակ խոսքերին, որոնք հազիվ էր արտաբերում: Այս պարոնը իր «ելույթում» անդրադարձ կատարեց մի խմբակցության, որը դեռևս 2003 թվականից զբաղվում է քաղաքականությամբ և ի տարբերություն ձեր նման անփորձների՝ ունի ավելի քան 16 տարվա փորձ՝ խոսքը ԲՀԿ խմբակցության մասին է: 
Այս նորելուկ պարոնը մատնացույց արեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյնաի ելույթը, ասելով որ «16 տարվա մեջ սա առաջին ելույթն էր», սակայն ի գիտություն Վահագն Հովակիմյանի և նրա շարքին դասվող շատ ու շատ քաղաքականությունից հեռու պատգամավորների, ուզում եմ հիշեցնեի, որ Գագիկ Ծառուկյանը և ինչպես նաև իր խմբակցության պատգամավորները, բազմից հանդես են եկել իրենց բովանդակալից ելույթներով, որոնք տեղին են եղել և ճիշտ ժամանակին: 
Իվերջո ԱԺ ամբիոնից խոսելով չի, որ մարդիկ քաղաքականապես կշիռ են ձեռք բերում, դա թերևս Ձեզ համար առնվազն անհասկանալի երևույթ է:

 

website by Sargssyan