Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին 3 տրանսֆեր է խոստացել ամռանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ակումբի ղեկավարության կողմից երաշխիքներ է ստացել ամառային տրանսֆերային պատուհանից առաջ:

Manchester Evening News-ի համաձայն՝ նորվեգացի մասնագետին խոստացել են թիմն ուժեղացնել նվազագույնը 3 խաղացողներով: «Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմել է 6 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ:

Պրեմյեր լիգայի 33-րդ տուրից հետո մանչեսթերցիները 64 միավորով 6-րդն են եւ 2 միավոր են հետ չորրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից»:

website by Sargssyan