ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 տարի է անցել, անորակ օրենքներ են գալիս կառավարությունից պառլամենտ. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց. 

«Ցավում եմ, որ բովանդակային քննարկում չկայացավ, իսկ քաղաքական մեծամասնությունը, փոխանակ բովանդակային առավելությունը ներկայացնելու, վերցնում էր ընդդիմության թեզերը, կառուցվածքից դուրս քաղաքական փաթեթավորումներ տալիս: Էս ի՞նչ մոլուցք է, որ ով ինչ խոսի, ամեն նախադասության հետ կապված արձագանքում եք, ու կառուցվածքը մոռանում ենք: Մի տարի է անցել, անորակ օրենքներ են գալիս Կառավարությունից պառլամենտ: Դուք չապացուցեցիք և չեք էլ կարող ապացուցել, թե նոր կառավարման այս կառուցվածքով՝ ինչքանով են մեր գործերն առաջ գնալու: Եթե գնում ենք կոմիսարների ճանապարհով չի′ ստացվելու, Հայաստանը կոմիսարների ճանապարհով չպետք է գնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular